«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայում կապտանռնագույնների առջև դրված խնդիրների մասին։
«Նպատակն այս պահին խմբից դուրս գալն է։ Կտեսնենք ավելի ուշ, բայց հիմա՝ խմբից դուրս գալը: Անցած մրցաշրջանում մենք լավ խաղացինք (Չեմպիոնների լիգայում՝ հեղ․), բայց արդյունքները շատ ցանկալի էին:
Վաղը մենք սկսում ենք մեր ճանապարհորդությունը այս մրցաշարում, և մեր խնդիրն է դուրս գալ 1/16 եզրափակիչ։ Անցյալ տարի մեր բախտը չբերեց վիճակահանությամբ, բայց այս տարի պետք է ապացուցել դա: Վաղը խաղալու ենք Բելգիայի չեմպիոնի հետ, նրանք շատ լավ թիմ են։ Պետք է ապացուցենք, որ Չեմպիոնների լիգայում մենք պատրաստ ենք մրցել ցանկացածի հետ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի H խմբում «Բարսելոնան» կխաղա բելգիական «Անտվերպենի», «Պորտուի» և «Շախտյորի» հետ։