Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) քառորդ եզրափակիչում 14-16 հաշվով զիջեց աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։
Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պարտվել էին 1/8 եզրափակիչում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) երեկ կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։