Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) 1/16 եզրափակչում հաղթել է իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Ավելի վաղ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մրցաշարի մեկնարկում հաղթել էր վենեսուելացի մրցակցին և դուրս եկել 1/16 եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) երեկ կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի մրցակցին (0-7) և կպայքարի բրոնզե մեդալի համար։