Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ (70 կգ) Արման Անդրեասյանը մեկնարկային գոտեմարտում 4։1 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցչին, իսկ 1/8-ում՝ մակեդոնացի մրցակցին (5-2)։
1/4 եզրափակիչում Արմանի մրցակիցը ճապոնացի Աոյագին էր, որին մեր մարզիկը ևս հաղթեց՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
Հայաստանի ներկայացուցիչ Նորիկ Հարությունյանը (61 կգ) 0:5 հաշվով զիջել է բելառուս մարզիկին: