Սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանը մրցավայր է մեկնել մարտական կազմով. չորսամյա դադարից հետո ըմբշամարտ է վերադարձել աշխարհի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը ցուցադրման բացառիկ իրավունքով կհեռարձակվի Առաջին ալիքի եթերում: