Սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Փարիզ 2024-ի համար վարկանիշային Աշխարհի առաջնությունը: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանին.
«Կենդանի լեգենդ՝ Արթուր Ալեքսանյան:
Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր:
Աշխարհի քառակի չեմպիոն:
Հայ լեգենդար ըմբիշը Բելգրադում կփորձի 5-րդ անգամ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասվում է UWW-ի գրառման մեջ:
Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: