«Բետիսի» գլխավոր մարզիչ Ռուբին մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Իմ և «Բետիսի» համար սա ավելին է, քան 3 միավորը, քանի որ վերջին շրջանում մենք վատ էինք հանդես գալիս: Նաև, ամեն օր չէ, որ կհաղթես Լա լիգայի առաջատարին: Բոլորս շատ երջանիկ ենք, թիմը վաստակեց այդ հաղթանակը:
Վերջում ճնշում կար, բայց կարողացանք պահել հաշիվը: Եղել էին խաղեր, որտեղ կարող էինք հաղթել, բայց բախտներս չէր բերում: Այսօր այդ օրը չէր», -ասել է Ռուբին: