Երևանի Օլիմպավանի ձյուդոյի մարզադահլիճում այս օրերին ուսումնամարզական համատեղ հավաք են անցկացնում տարիքային բոլոր խմբերի /պատանեկան, երիտասարդական և մեծահասակների/ հավաքականները:
Ձյուդոյի եվրոպական և միջազգային ֆեդերացիաների որոշումներով, կորոնավիուսի տարածման պատճառով, բազմաթիվ վարկանիշային և գավաթի խաղարկության միջազգային մրցաշարեր են հետաձգվել կամ չեղարկվել են: Օրինակ, նախատեսված էր, որ մեր լավագույնները պետք է հանդես գային Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում մարտի 6-8-ը կայանալիք վարկանիշային / Գրան պրի/ մրցաշարին, որը նույնպես տեղի չունեցավ:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի առաջատար Ֆերդինադ Կարապետյանին կուղեկցի ՌԴ Եկատերինբուրգ քաղաք: Այնտեղ Ֆերդինանդը կմասնակցի մարտի 13-ին սկսվող Մեծ սաղավարտ օլիմպիական վարկանիշային մրցաշարին: