Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում անգլիական «Ասթոն Վիլան» հաղթեց «Հիբերնյանին»:
Օգոստոսի 23-ին Շոտլանդիայում կայացած հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հարձակվող Օլի Ուոթկինսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ասթոն Վիլլայի» կազմում՝ դառնալով 25 տարվա մեջ բիրմինգհեմյան թիմի առաջին խաղացողը, ով 3 գոլ է խփել եվրագավաթային խաղում։
Եվս մեկական գոլ խփեցին Լեոն Բեյլին ու Դուգլաս Լուիսը, ով իրացրեց 11 մետրանոցը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 31-ին Բիրմինգհեմում։