IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է «Փյունիկի» հետ։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են նվազագույն հաշվով։
Առաջին խաղակեսի սկբզնմասն անցավ գրեթե հավասար պայքարում, բացակայում էին սուր գործողությունները։ 23-րդ րոպեին Յեննե Տենտոնը փոխանցում ստացավ սեփական կիսադաշտից և պոկվելով «Փյունիկի» երկու պաշտպաններից, կարողացավ գրավել Բուչնևի պաշտպանած դարպասը։ Բաց թողած գոլից հետո հյուրերն վելի ակտիվ գործեցին, առաջին խաղակեսի վերջնամասն անցավ Եղիշե Մելիքյանի թիմի առավելությամբ։
Առաջին կես հիմնական ժամանակի վերջում հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն նպաստավոր դիրքից Ժունինյոյի գլխով հարվածը շեղ ստացվեց։