«Փյունիկի» և մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկի միջև երկկողմ համաձայնությամբ խզվել է գործող պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Կոչուկը թիմին էր միացել 2022 թվականի հունվարին: «Փյունիկի» հետ Եվգենին 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստը իր ներդրումն է ունեցել նախորդ տարվա եվրագավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6 հանդիպումներին ու գոլ հեղինակել «Սլովանի» հետ արտագնա խաղում (2:1): Երևանյան թիմում Կոչուկը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 38 հանդիպում, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: