Հորդանանի մայրաքաղաք Ամմանում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը (87 կգ) դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Վիգենը մեդալի համար մրցամարտում 7-0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վիատ Ֆյոլկերին։