«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ռեգիսի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլացի ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Շապեկոնեսե» ակումբի կազմում, որի հետ 2019/20 մրցաշրջանում հաղթել է Բ Սերիայում և նվաճել բարձրագույն լիգայի ուղեգիր: Նա «Շապեկոենսեի» կազմում Բրազիլիայի Ա Սերիայում անցկացրել է 14 հանդիպում:
Ռեգիսը պաշտպանել է նաև բրազիլական «Նաուտիկոյի», «Բաիյայի», «Ռեգատասի» և հունական «Լեվադիակոսի» գույները:
Կիսապաշտպանը նոր ակումբում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։