Լոնդոնի «Տոտենհեմը» Անգլիայի առաջնության 29-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Բարնլիի» հետ։ 1-1 հաշվով ավարտված խաղում «խթանների» միակ գնդակը խփեց Դելե Ալին։
Opta-ն տեղեկացնում է, որ սա Դելե Ալիի 50-րդ գոլն էր «Տոտենհեմի» կազմում։ Նա լոնդոնյան ակումբի պատմության 7-րդ ֆուտբոլիստն է, ով նման ցուցանիշ է գրանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դելե Ալիից ավելի երիտասարդ տարիքում այս ցուցանիշին հասել էր Հարի Քեյնը (23 տարեկան 44 օրական)։ Ալին այս արդյունքը գրանցեց 23 տարեկան 331 օրական հասակում։