Նորվեգական «Բոդե-Գլիմտը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս հաղթեց չեխական «Բոհեմիանսին» (4:2) և դուրս եկավ հաջորդ փուլ։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է նորվեգական թիմի հաղթանակով (3-0):
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ տուրում «Բոդե-Գլիմտը» կխաղա «Փյունիկի» հետ։
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում այսօր ընդունել էր շվեդական «Կալմարին» և 2-1 հաշվով (երկխաղյա դիմակայությունում՝ 4-2) հաղթանակ տարել՝ դուրս գալով հաջորդ փուլ։