ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում ընդունել է շվեդական «Կալմարին»:
Հիշեցնենք, որ առաջին խաղում հայկական ակումբը հաղթել էր 2-1 հաշվով։
Հենց առաջին րոպեին տանտերերը գրավեցին մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չհաշվեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։ Ընդհանարապես, առաջին րոպեներից «Փյունիկը» շատ ակտիվ էր գործում և առաջին խաղակեսում առավելություն ուներ մրցակցի նկատմամբ։
Մեր թիմի ֆուտբոլիստները մի քանի սուր գրոհներ կազմակերպեցին, երկու անգամ ստացան ստանդարտից մրցակցի դարպասը գրավելու հնարավորություն, իսկ հյուրերն էլ առանձնապես աչքի չընկան որևէ սուր գրոհով և լուրջ սպառնալ երևանյան թիմի դարպասին նրանց առաջին խաղակեսում չհաջողվեց։ Իսկ խաղակեսի վերջում շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը բացելուն «Փյունիկի» ֆուտբոլիստը, բայց նրա հարվածից հետո գնդակը չհայտնվեց ցանցում։
Առաջին խաղակեսում լուսատախտակին հաշիվը մնում է անփոփոխ՝ 0-0։