Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալվել էր Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»: Հանդիպումն ավարտվեց ռումինական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Այդ խաղի մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
«Շատ բարդ հանդիպում էր։ Առաջին խաղակեսում շատ լավ հանդես եկանք, երկրորդ խաղակեսում որոշակի խնդիրներ առաջացան, մրցակիցն ավելի բարձր տեմպով սկսեց գործել։
Հավասար պայքար էր։ Հնարավորությունները հավասար են պատասխան խաղից առաջ»,- ասել է Գունկոն հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում.