«Ինտերը» բանակցություններ է սկսել «Բավարիայի» հետ Յան Զոմերի տրանսֆերի շուրջ, Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Շվեյցարիայի հավաքականի դարպասապահը միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից է։ Հիշեցնենք, որ Անդրե Օնանան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:
34-ամյա Զոմմերը 2022/23 մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։























































