Հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը նշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է մենամարտել Քոնոր Մաքգրեգորի կամ Խաբիբ Նուրմագամեդովի հետ:
«Կա երկու անուն, որոնք ինձ հետաքրքրում են: Խաբիբ և Քոնոր:
Մենք արդեն քննարկել ենք Մաքգրեգորի և Խաբիբի հետ հնարավոր մրցաշարերը: Ինձ համար գումարը կազմում է 600 միլիոն դոլար:
Եթե ես դիմում եմ այդ ռիսկին, ապա այն պետք է արդարացված լինի»,-Մեյվեզերի խոսքերն է մեջբերում Mirror-ը: