Պատանեկան Եվրոպայի առաջնությունում հրաշալի են հանդես գալիս Հայաստանը ներկայացնող ազատ ոճայինները։
Եզրափակիչ են դուրս եկել 48 կգ Արման Հարությունյանը, 55կգ Սամվել Գևորգյանը, 80 կգ Ռազմիկ Եփրեմյանը և 110 կգ Հենրիկ Հայկյանը:
Վլադիմիր Ազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (65կգ), հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել:
Թիմային հաշվարկում մեր ընտրանին երրորդն է Եվրոպայի առաջնությունում: