Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ միջազգային ֆեդերացիայի (UWW) կողմից ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում:
Յուրաքանչյուր քաշային կարգի ութ լավագույնների շարքում առաջին հորիզոնականն է զբաղեցնում 61 կգ քաշային, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
Նրա թիմակիցներ Արման Անդրեասյանը (70 կգ) չորրորդն է, Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) ՝ իրենց քաշային կարգերում վեցերորդն են: