Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, օրերս մահացել է Արարատի մարզի բնակիչ 8-ամյա Սարգիս Օրդոյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ բժշկական կենտրոնում մահացած Սարգիս Օրդյանը VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, տեղում մահացած, Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդոյանի որդին էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 1-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։
Ողբերգական ավտովթարի արդյունքում տեղում մահացել էր 06-ի վարորդը, իսկ 7 հոգի, որոնց թվում նաև Ռոբերտ Ա․-ն և Սարգիս Օ.-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։Նրանք մեկնում էին Գառնի գյուղ՝ ըմբշամարտի մրցմանը մասնակցելու համար։