Հետաքրքիր դրվագ է գրանցվել Լեհաստանի առաջնության ՝ «Արկո»-ԼԿՍ հանդիպման ընթացքում (1:1):
Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերի պաշտպան Մացեյ Դաբրովսկին փորձել է շրջադարձ հարվածով գրավել մրցակցի դարպասը, սակայն, չի կարողացել ճշգրտորեն կատարել հնարքը:
Այսպիսով, փորձառու ֆուտբոլիստը ծնկով հարվածել է սեփական քթին:
Նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել, որի արդյունքում պարզվել է, որ Դաբրովսկու քիթը կոտրվել է:
Złamać sobie samemu nos kolanem. Tylko w ekstraklasie.#ARKŁKS pic.twitter.com/OZ5Tkwzzkk
— Wojciech Łazarek (@Napciu) March 1, 2020
Հավելենք, որ ԼԿՍ-ի ֆուտբոլիստը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:




























































