Ֆրանսիական «Սենտ-Էտյենը» արգելել է երկրպագուներին ներկա գտնվել թիմի մարզումներին, տեղեկացնում է Le Progres-ը:
Այսպիսի որոշման պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի տարածումը Սենտ-Էտյեն քաղաքում:
Հաղորդվում է, որ քաղաքային իշխանությունները հետաձգել են մի շարք մասսայական միջոցառումների անցկացումը:
Հավելենք, որ Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Սենտ-Էտյենը» ընդունելու է «Բորդոյին»: Տանտերերը վաստակել են 29 միավոր և գտնվում են 16-րդ հորիզոնականում: