«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաստատել է, որ ցանկանում է այս ամառ վերադառնալ «Բարսելոնա»:
33-ամյա հարձակվողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը, սակայն նա «Չելսիում» մշտական խաղային պրակտիկա չունի՝ Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 15 հանդիպում 2022/23 մրցաշրջանում և խփել 1 գոլ։
Օբամեյանգը 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Բարսելոնայում»՝ խփելով 13 գոլ 24 խաղում, սակայն կատալոնական ակումբը նախորդ տարվա սեպտեմբերին բաժանվեց խաղացողից:
«Ես կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա», տեսնենք, թե ինչ կլինի ապագայում», — Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Metro-ն։
























































