Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որում հայ ազատ ոճայինները 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել.
«Երիտասարդ ըմբիշներ ունեինք, որ այս տարի առաջին անգամ էին մեծահասակների առաջնության մասնակցում: Պետք է ձեռքբերեն այդ փորձն ու աստիճանաբար հաջողությունների հասնեն. վստահ եմ՝ այս մրցաշարն իրենց շատ օգուտ է տվել: Տեսան, որ արդեն կարելի է հավասար պայքարել մեծահասակների հետ: Վստահություն տվեց տղաներին: Նրանք հենց այս նպատակով էին մասնակցում առաջնությանը»,- ընդգծել է Հաբեթնակ Կուրղինյանը:
Խոսելով առաջիկա մրցաշարերի մասին՝ մարզիչը նշել է, որ ԱԱ-ի նախապատրաստական փուլը թիմը կսկսի ծաղկաձորյան հավաքով, այնուհետև հունիսին ամբողջական կազմով կմասնակցեն Ստեփան Սարգսյանի անվան միջազգային ավանդական մրցաշարին: