Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեդալների համար կպայքարի Հայաստանի երկու ներկայացուցիչ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ ու այսօր կպայքարի ԵԱ 6-րդ չեմպիոնության համար։
Կիսաեզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ։
ԵԱ-ի եզրափակիչում Ալեքսանյանը կգոտեմարտի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ:
Մեր մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Ղարիբյանը երեկ համառ պայքարում կիսաեզրափակիչում զիջեց Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին։