Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը:
Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:
Ամոյանի պարգևատրման արարողությունը՝