Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ:
Կիսաեզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ:
Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 7:4 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին:
ԵԱ-ի եզրափակչում Ալեքսանյանը վաղը կգոտեմարտի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ: