Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում են ելույթները Հայաստանի ներկայացուցիչները:
Գևորգ Ղարիբյանի (60կգ) 1/4-ի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:
Արդյունքում՝ մեր ըմբիշը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ։
Սամվել Գրիգորյանը (82կգ) 2:3 հաշվով զիջել է ադրբեջանցի մրցակցին: