Հունահռոմեական ոճի ըմբիշ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Պայքարը սկսելով 1/8 եզրափակչից՝ Գրիգորյանը գոտեմարտել է Նորվեգիայի ներկայացուցչի հետ և 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Գրիգորյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: