Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար: Այսօր երեկոյան նա կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Նուգզարի Ցուրցումիայի հետ:
Մկրտչյանը ԵԱ-ում պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 3:12 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակին:
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 23-ին: