Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում են ելույթները Հայաստանի ներկայացուցիչները:
Շանթ Խաչատրյանը (72կգ) տուշեով հաղթեց (9:4) Մոլդովան ներկայացնող Վալենտին Ռետիչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Խաչատրյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտում Վրաստանը ներկայացնող Ռամազ Չոիձեին։
Այսօր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում գոտեմարտեց Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Տիգրան Գալուստյանի հետ և պարտվեց։