Խորվաթիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունենում:
ԵԱ-ի 1/8 եզրափակչում հաղթանակով է մեկնարկել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը. նա գոտեմարտել է գերմանացի Ֆրանց Ռիխտերի հետ և 2:0 հաշվով հաղթանակ է տարել: Օվասափյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի կա՛մ լատվիացի, կա՛մ լեհ ըմբիշի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը ևս քառորդ եզրափակչում է: 1/8 եզրափակչում նա գոտեմարտել է Ավստրիայի ներկայացուցչի հետ և 1-1 ավարտելով գոտեմարտը՝ հաղթանակ տարել: Նազարյանը ծանր գոտեմարտ անցկացրեց ՝ ընթացքում նա մատի վնասվածք ստանալով:
Վիգեն Նազարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ ուժերն է չափել Լեհաստանի ներկայացուցչի հետ և 8:7 հաշվով հաղթանակ է տարել:
Այսօր Հայաստանը ևս 3 ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակի հետ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակչում կգոտեմարտի խորվաթ Իվան Լիզատովիչի հետ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում կհանդիպի Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ: