Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալու հետո գրառում է կատարել և կիսվել տպավորություններով.
«Շնորհակալ եմ մարզիչներիս՝ իմ կողքին լինելու համար, ընկերներիս` ինձ ոգևորելու համար ,հայրենակիցներիս` ջերմ շնորհավորանքների համար ։Դեռ շատ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու: Ես մինչև վերջ հավատում եմ իմ մարզիչներին իրենց շնորհիվ ենք իրականացնում մեր երազանքները։
Սպասված մեդալ էր ինձ համար ,անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ ձեռքիս մեջ շոշափեցի 3-րդ ոսկե մեդալը: Շատ ուրախ եմ և երջանիկ»,- գրել է Արսեն Հարությունյանը: