Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը։
Ազատ ոճային ըմբիշ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել:
Քառորդ եզրափակչում նրան հաղթած Սլովակիայի ներկայուցիչը՝ Թայմուրազ Սալկազանովը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել:
Հրայր Ալիխանյանը (74կգ) 3:2 հաշվով հաղթեց մակեդոնացի Ռասուլ Շապիևին սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի վրացի Կենտչաձեի հետ: