Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մեկնարկային առաջի օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից։ Մեր մարզիկը 1:2 հաշվով պարտվեց մոլդովացի մրցակցին:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին։ Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։
57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Գեորգի Վանգելովին, իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։8 հաշվով զիջել է գերմանացի Էրիկ Տիելին։