Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումները վաղվանից՝ ապրիլի 16-, ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի հետևել նաև առաջնության պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ Հայաստանի առաջին ներկայացուցիչները մրցահարթակ դուրս կգան վաղը՝ ապրիլի 16-ին: Ժամը 17:30-ից A ենթախմբում պայքարը կսկսեն 55 կգ քաշայիններ Իզաբելլա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:
Հայ ծանրորդների մրցելույթներն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն նաև Առաջին ալիքի ուղիղ եթերում: