Ադրբեջանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչներն արդեն լքել են Հայաստանը։ Այդ մասին ArmSport-ը տեղեկացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Ադրբեջանցի մարզիկները Բաքու կվերադառնան Վրաստանով։
Այսօր Երևանում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվելու է ապրիլի 15-ից մինչև 23-ը։
Ավելի վաղ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որով հայտնում են, որ իրենց ծանրորդները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ու հեռանում են Հայաստանից։
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը փորձեց այրել Ադրբեջանի դրոշը, ապա նաև այն հեռացրեց բեմահարթակից։ Ավելի ուշ, սակայն, անվտանգության աշխատակիցները դրոշը վերադարձրին հարթակ։