Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը փորձել էր այրել, ապա բեմահարթակից հեռացրել դիզայներ Արամ Նիկոլյանը։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մանթաշյանը հայտնում է, որ Նիկոլյանը բերման է ենթարկվել ոստիկանություն։
«Ոստիկանության Շահումյանի բաժանմունքի մոտ ենք։ Մարդիկ հավաքվում են։ Արամ Նիկոլյանն արդեն 2 ժամ է ներսում է։ Ներսում է նաև փաստաբանը։ Արամ Նիկոլյանին փորձում են մեղադրանք առաջադրել Խուլիգանության հոդվածի 3-րդ կետով», — Facebook-ի իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանը։