Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է օլիմպիական վարկանիշները, որոնց արդյունքներով ծանրորդները կմասնակցեն Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին:
Վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականի 6 ծանրորդներ են ընդգրկվել՝
Տղամարդիկ՝
89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան՝ 13-րդ տեղ
102 կգ՝ Սամվել Գասպարյան՝ 4-րդ տեղ
+102 կգ՝ Վարազդատ Լալայան՝ 3-րդ տեղ
+102 կգ՝ Գոռ Մինասյան (Բահրեյն)՝ 2-րդ տեղ
Կանայք՝
59 կգ՝ Իզաբելա Յայլյան՝ 17-րդ տեղ
81 կգ՝ Լիանա Գյուրջյան՝ 13-րդ տեղ
+81 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան՝ 16-րդ տեղ
Օլիմպիական խաղերին մասնակցելու համար ծանրորդները 2024 թվականին պետք է տեղ գտնեն լավագույն տասնյակում:
Հիշեցնենք՝ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
«Վարկանիշային հինգ պարտադիր մրցաշար կա, որոնց պետք է մասնակցել և բարձր արդյունքներ ցուցադրել: ՄՕԿ-ը ծանրամարտի համար հնգական քաշային կարգ է թողել կանանց և տղամարդկանց համար: 5 ավարտից հետո բոլոր հաշվարկները կկատարվեն և արդյունքները կամփոփվեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: