Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկին մնացել է ուղիղ մեկ շաբաթ։
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է առաջնությանը նվիրված պաշտոնական հոլովակները։
Հիշեցնենք՝ առաջնությունը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար։