Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ հրապարակվել է մրցաշարի պրոմո-հոլովակը։
Առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-ից 23-ը։ Հիշեցնենք՝ առաջնության բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: