Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուստամ Սահրադյանը գրավեց 6-րդ տեղը:
Մեր մարզիկը երկամարտում ցույց տվեց 293 կգ արդյունք։
Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալ են նվաճել նաև 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանն ու 76 կգ քաշային Աննա Ամրոյանը։ Աշոտ Մարգարյանը ևս 96 կգ քաշային կարգում է դարձել երկամարտի բրոնզե մեդալակիր։