Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 76 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը։
Ամրոյանը երկամարտում հավաքեց 204 կգ։
Հիշեցնենք՝ կանանց Հայաստանի հավաքականը պայքարը սկսել էր մարտի 29-ին։ Հայաստանի առաջին մասնակից Ալինա Սուքիասյանը 71 կգ քաշային կարգում երկամարտի 182 կգ արդյունքով գրավել էր 8-րդ տեղը: