«Մանչեսթեր Սիթին» մտադիր է այս մրցաշրջանի ավարտից հետո ուժեղացնել կիսապաշտպանության գիծը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «քաղաքայինները» հետևում են «Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգային։
20-ամյա իսպանացին իր առաջին ամբողջական մրցաշրջանն է անցկացնում կարիերայում։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում Վեյգան դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը «Սելտայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:






















































