«Ատլետիկոն» աստիճանաբար պատրաստվում է Դիեգո Սիմեոնեի դարաշրջանի ավարտին. Ջան Պիերո Գասպերինին կարող է դառնալ թիմի հաջորդ մարզիչը, հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գասպերինիի թեկնածությունը «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյին առաջարկել են նրա խորհրդականները։
Իտալացուն հրավիրելու գաղափարը գրավիչ է համարվում մի շարք պատճառներով, այդ թվում՝ նրա հետաքրքիր ֆուտբոլային ոճի և համեստ բյուջե ունեցող ակումբում արդյունքների համար:
Ջան Պիերո Գասպերինին «Ատալանտայում» աշխատում է 2016 թվականի ամառվանից։ Այս մասնագետի գլխավորությամբ անցկացրած 320 հանդիպումներում թիմը տարել է 163 հաղթանակ: