«Բարսելոնան» ցանկանում է պաշտոնապես ճանաչել 1937 թվականի առաջնության տիտղոսը:
Կատալոնացիները մտադիր են Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայից ճանաչում ստանալ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1936-1939) Միջերկրական լիգայի շրջանակներում նվաճած գավաթի օրինականության մասին:
Չնայած դրան հասնելու համար «Բարսայի» երկարամյա ջանքերին՝ RFEF-ն չի ճանաչում Իսպանիայի չեմպիոնության գավաթը, քանի որ այդ ժամանակ չկար կազմակերպված ազգային առաջնություն:
2009 թվականին կապտանռնագույններին մերժել են բավարարելու այս խնդրանքը։ Այժմ այս հարցը կրկին բարձրացնում է նախագահ Ժոան Լապորտան։
Սակայն այժմ «բլաուգրանան» կարող է վկայակոչել մի նախադեպի. Իսպանիայի ֆեդերացիան վերջերս ճանաչեց «Լևանտեի» հաղթանակը նույն տարվա գավաթի խաղարկությունում։ Ազատ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Լևանտեն» 1937 թվականին հաղթել է «Վալենսիային» (1:0)։
Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանատու էր Միջերկրական լիգայի անցկացման համար: Դրան մասնակցել են «Բարսելոնան», «Էսպանյոլը», «Ժիրոնան», «Վալենսիան», «Լևանտեն», «Խիմնաստիկը», «Գրանոլերսը» և «Ատլետիկ դե Կաստելյոնը»: