Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, թե ով կարող է փոխարինել Կարլո Անչելոտիին Մադրիդի «Ռեալում»:
«Սերուցքայինները» իտալացի մասնագետի գլխավորությամբ լավագույն մրցաշրջանը չեն անցկացնում Իսպանիայի առաջնությունում, որտեղ առաջատար «Բարսելոնայից» հետ են մնում 12 միավորով։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Անչելոտին կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, չնայած մինչև 2024 թվականը գործող պայմանագիրը։
Ռոմանոյի խոսքերով, Մաուրիսիո Պոչետինոն և Ռաուլ Գոնսալեսն այս պահին Արքայական ակումբում Անչելոտիին փոխարինելու գլխավոր թեկնածուներն են: Երկու մասնագետներն էլ բարձր են գնահատվում մադրիդցիների ղեկավարների կողմից։
























































