Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա խաղով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Միայն մարտի 25-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 00:00-ին:
Երևանի մետրոպոլիտենը նաև հաղթանակ է մաղթել Հայաստանի հավաքականին։